Համակարգչային տեսողական համախտանիշ

Համակարգչային տեսողական համախտանիշ

Համակարգչային տեսողական համախտանիշ
Համակարգչային տեսողական համախտանիշը ախտանիշների խումբ է, որն առաջանում է համակարգչի առաջ երկար աշխատանքի արդյունքում։ Սկզբնական շրջանում այն դրսևորվում է աչքերի դյուրհոգնելիությամբ, կոպերի ծանրությամբ, հաճախ թարթելով։ Երբեմն կարող է առաջանալ ավազի հատիկի զգացողություն կամ տեսողության մշուշոտում։ Ժամանակին որևէ միջոցառում չձեռնարկելուց, վիճակը կարող է վատթարանալ։ Կարող է զարգանալ գերլուսազգայունություն, արցունքահոսություն և այլ երևույթներ, որոնք խաթարում են տեսողական օրգանի բնականոն աշխատանքը։ Որոշ դեպքերում համակարգչային տեսողական սինդրոմը դրսևորվում է գլխի շրջանում ցավերով, վզի, ուսերի, մեջքի դիսկոմֆորտով, աչքերի շարժման ժամանակ տհաճ զգացողություններով։
Տեսողության խանգարումները, որոնք կարող են առաջանալ համակարգչային տեսողական համախտանիշի ժամանակ, որպես կանոն չեն հանգեցնում աչքերի լուրջ հիվանդությունների, բայց զգալիորեն վատացնում են կյանքի որակը։ Դրանից խուսափելու նպատակով, պետք է կարգավորել աչքերի ծանրաբեռնվածությունը համակարգչի առաջ, ինչպես նաև ընտրել համապատասխան ակնոց ու կոնտակտային ոսպնյակներ։

Համակարգչային տեսողական համախտանիշի զարգացման պատճառները

Համախտանիշի զարգացումը կապված չէ մոնիտորի ճառագայթման հետ։ Խնդրի էությունը թաքնված է աչքի պատկերի էկրանից ընկալման մեջ։ Օրինակ գրքի մեջ պատկերը չի լուսարձակում ինքնուրույն, չի թրթռում, ուստի աչքերին կարդալուց առանձնապես ավելորդ ջանքեր պետք չեն։ Իսկ ահա համակարգչով աշխատելուց, պատկերը լուսավորված է և կազմվում է բազում մանր կետիկների՝ պիքսելների ամբողջությունից, որոնք անընդհատ թրթռում են։ Անգամ եթե այդ թրթռոցը վիզուալ նկատելի չէ, այնուամենայնիվ աչքերը էկրանին նայելուց ավելի շատ են լարվում, քան գրքին կամ ամսագրին կարդալուց։


Համակարգչային տեսողական համախտանիշը հաճախ կարող է զարգանալ հետևյալ դեպքերում՝

•Աշխատասենյակի սխալ կազմակերպում՝ մոնիտորի նորմայից մեծ կամ փոքր հեռավորություն, էկրանի բարձր պայծառությունը, հայացքը անընդհատ մոնիտորից դեպի թղթեր ու հակառակը փոխելու անհրաժեշտությունը և այլն։

•Երկար ու անդադար աշխատանքը համակարգչի դիմաց՝ երբ մենք նայում ենք մոնիտորին, անգիտակցաբար ավելի քիչ ենք թարթում և հետևաբար աչքերն ավելի քիչ են խոնավանում, ինչն իր հերթին հանգեցնում է արցունքային շերտի որակի խախտմանը։ Այդպիսով տուժում են արցունքի պաշտպանիչ ու օծող գործառույթները, ինչը նպաստում է չոր աչքի համախտանիշի զարգացմանը, որն ուղեկցվում է ծակոցի, մրմռոցի, դիսկոմֆորտի առաջացման գրասենյակային աշխատողների գրեթե 50%-ի մոտ։

•Մոնիտորի բլիկերի առկայությունը՝ լույսի ցանկացած աղբյուր, ընկնելով էկրանի վրա, շատացնում է աչքերի լարվածությունը։
Համակարգչային տեսողական համախտանիշ

Ինչպե՞ս պայքարել մոնիտորի բլիկերի հետ

Բլիկերից ազատվելու և այդպիսով լարվածությունը քչացնելու նպատակով, առաջին հերթին պետք է համակարգչի մոինտորը տեղադրել այնպես, որ պատուհանները գտնվեն կողքից։ Եթե նման հնարավորություն չկա, ապա պետք է փակել վարագույրերը, որպեսզի էկրանին ավելորդ լույս չընկնի։ Առաստաղայն վառ լույսերը պետք է անջատել կամ փոխարինել ավելի ցածր ուժգնության լապտերներով։ Աշխատանքային սեղանի լույսը պետք է այնպես տեղադրված լինի, որ վերջինս անմիջապես չլուսարձակի էկրանի վրա ու աչքերի մեջ։
Բացի այդ լավ արդյունք է տալիս համակարգչային ակնոցի օգտագործումը, որի ապակիները պատված են հատուկ հակաբլիկային ծածկույթով։
Պետք է կարգավորել համակարգչի էկրանի պայծառությունը՝ այն չպետք է լինի շատ վառ, բայց ոչ խամրած։
Աչքն ավելի հեշտ է ընկալում տեղեկությունը, եթե մոնիտորի կարգավորումների մեջ սահմանված է բարձր կոնտրաստ։ Էկրանի գույնը նույնպես կարևոր է՝ ցանկալի է աշխատել սևով սպիտակ կամ բաց դեղնավուն ֆոնի վրա։
Սենյակի ընդհանուր լուսավորության պայծառությունը պետք է համընկնի մոնիտորի պայծառության հետ։ Այս ամենը իջեցնում է համակարգչային տեսողական համախտանիշի զարգացման հավանականությունը։
Խորհուրդ է տրվում կատարել կարճ ընդմիջումներ աշխատելուց, ամեն 10-15րոպեն մեկ։ Այդ ընթացքում կարելի է հայացքը սևեռել պատուհանից դուրս կամ հեռու օբյեկտների վրա եթե մոտակայքում չկա պատուհան։ Աչքերին պետք է հանգիստ տալ առնվազն մեկ անգամ մի ժամվա ընթացքում։ Նպատակահարմար է կատարել աչքերի հոգնածությունը հանող վարժություններ։

Ինչու՞ է կարևոր ճիշտ նստել

Տեսողական պատկերը ձևավորվում է գլխուղեղի ծոծրակային բաժնում։ Այդ բաժինների լիարժեք արյունամատակարարումը պայմանավորված է պարանոցային շրջանի անոթների առողջությունից։ Մարմնի, գլխի և վզի ոչ ճիշտ դիրքը, նպաստում են մկանների սպազմին ու լարվածությանը, ինչն իր հերթին բերում է քնային և ողնաշարային զարկերակների սեղմանը և թթվածնի մատակարարման քչացմանը։ Այս վիճակը հանգեցնում է թուլության և գլխապտույտների, հոգնածության։ Ֆիզիոթերապևտիկ միջոցառումները կրճատում են բարդությունների զարգացման ռիսկերը և կանխարգելում համակարգչային տեսողական համախտանիշի առաջացմանը։
Պրոֆիլակտիկան միշտ ավելի նախընտրելի է քան բուժումը, ուստի պետք է ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածությունն ու համակարգչի մոնիտորն այնպես, որ աչքերը չտուժեն։ Խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող կաթիլներ, վիտամիններով առատ սնունդ։
Աչքերի ցանկացած հիվանդություններ, այդ թվում նաև համակարգչային տեսողական համախտանիշը, պահանջում են բարձր որակավորված մասնագետի խորհրդատվություն, ով կընտրի բուժման ամենաանվտանգ ու արդյունավետ մարտավարությունը։
Ի՞նչ է կրեատինինը
18 Մարտ 2026
Կրեատինինը թափոն է, որն առաջանում է մկանների բնականոն նյութափոխանակության ընթացքում: Երբ մկաններն օգտագործում են էներգիա, կրեատին կոչվող միացությունը քայքայվում է և առաջացնում կրեատինին: Այս նյութն անցնում է արյան մեջ և տեղափոխվում երիկամներ, որտեղ այն զտվում և հեռացվում է օրգանիզմից մեզի միջոցով: Քանի որ այս գործընթացը տեղի է ունենում շարունակաբար, արյան մեջ կրեատինինի մակարդակն օգնում է ցույց տալ, թե որքան լավ են գործում երիկամները: Չնայած կրեատինինն ինքնին օրգանիզմում ուղղակի գործառույթ չունի, այն երիկամների առողջությունը գնահատելու համար ամենահաճախ օգտագործվող լաբորատոր ցուցանիշներից մեկն է: Առողջ երիկամները կրեատինինի մակարդակը պահում են կայուն միջակայքում: Երբ երիկամների զտումը նվազում է, կրեատինինը սկսում է կուտակվել արյան մեջ, ինչը կարող է վկայել երիկամների ֆունկցիայի խանգարման մասին: Ինչո՞ւ է կրեատինինը կարևոր Կրեատինինի թեստը հաճախ ներառվում է արյան ստանդարտ հետազոտությունների մեջ, քանի որ այն օգնում է բժիշկներին գնահատել երիկամների ֆիլտրացիան: Այն սովորաբար նշանակվում է այլ թեստերի հետ միասին՝ հիմնական կամ ընդլայնված մետաբոլիկ պանելի շրջանակներում: Քանի որ երիկամների հիվանդությունը կարող է զարգանալ առանց հստակ վաղ ախտանիշների, կրեատինինի չափումը կարող է օգնել հայտնաբերել խնդիրները վաղ փուլում: Բժիշկները սովորաբար պահանջում են կրեատինինի հետազոտություն հետևյալ դեպքերում. • գնահատել երիկամների ֆունկցիան շաքարային դիաբետով, արյան բարձր ճնշմամբ կամ սրտի հիվանդություններով տառապող մարդկանց մոտ • հսկել երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտներին • գնահատել, թե արդյոք դեղամիջոցները կարող են ազդել երիկամների ֆունկցիայի վրա: Կրեատինինի նորմալ մակարդակը Կրեատինինի նորմալ արժեքները տատանվում են՝ կախված տարիքից, սեռից, մկանային զանգվածից և հիդրատացիայի վիճակից (ջրային հաշվեկշռից): Մեծ մկանային զանգված ունեցող մարդիկ սովորաբար ունենում են մի փոքր ավելի բարձր մակարդակ: Արյան մեջ կրեատինինի բնորոշ միջակայքերն են. • Չափահաս տղամարդիկ՝ 0,7–1,2 մգ/դլ • Չափահաս կանայք՝ 0,5–1,0 մգ/դլ Լաբորատոր միջակայքերը կարող են մի փոքր տարբերվել, ուստի արդյունքները միշտ պետք է մեկնաբանվեն բուժաշխատողի կողմից: Կրեատինինի ցածր և բարձր մակարդակները Ցածր կրեատինինը սովորաբար կապված է մկանային զանգվածի նվազման, վատ սննդի, հղիության կամ լյարդի խնդիրների հետ: Այն ավելի քիչ տարածված է և հաճախ կապված չէ երիկամների հիվանդության հետ: Բարձր կրեատինինը սովորաբար վկայում է երիկամների զտման նվազման մասին, սակայն ժամանակավոր աճ կարող է տեղի ունենալ նաև ջրազրկման, ինտենսիվ մարզումների կամ սպիտակուցների մեծ քանակությամբ ընդունման պատճառով: Բարձր կրեատինինի ընդհանուր պատճառները ներառում են. • երիկամների վարակներ • երիկամների քարեր • երիկամների բորբոքում • երիկամային անբավարարություն • անվերահսկելի շաքարային դիաբետ կամ արյան բարձր ճնշում Ախտանիշները կարող են ներառել հոգնածություն, այտուցվածություն, սրտխառնոց, միզարձակման նվազում կամ մեզի գույնի փոփոխություն: Բուժում և մոնիտորինգ Կրեատինինն ինքնին ուղղակիորեն չի բուժվում. բուժումը կախված է հիմնական պատճառից: Եթե աննորմալ մակարդակները կապված են վարակի, ճնշման խնդիրների, դիաբետի կամ երիկամների հիվանդության հետ, բուժումն ուղղվում է այդ վիճակներին: Կանոնավոր մոնիտորինգը կարևոր է, քանի որ կրեատինինի փոփոխությունները կարող են օգնել վաղ հայտնաբերել երիկամների խնդիրները և ուղղորդել բուժման որոշումները:
Ի՞նչ է մաշկի ուլտրաձայնային մաքրումը
14 Մարտ 2026
Մաշկի ուլտրաձայնային մաքրումը ժամանակակից ոչ ինվազիվ կոսմետիկ միջամտություն է, որը բարձր հաճախականության ձայնային տատանումների միջոցով հեռացնում է մակերեսային աղտոտվածությունը, ավելորդ ճարպը և մաշկի մահացած բջիջները: Ի տարբերություն ձեռքով իրականացվող էքսֆոլիացիայի, այս պրոցեդուրան նրբորեն ազդում է մաշկի արտաքին շերտի վրա՝ չառաջացնելով վնասվածքներ, ինչը այն հարմար է դարձնում այն պացիենտների համար, ովքեր ցանկանում են մաշկի արդյունավետ թարմացում՝ առանց անհանգստության զգացողության: Միջամտության ընթացքում մետաղական թիակով հատուկ ուլտրաձայնային սարքը ստեղծում է միկրոսկոպիկ տատանումներ, որոնք թուլացնում են ծակոտիների աղտոտվածությունը և դրանք բարձրացնում մակերես: Տեխնոլոգիան հիմնված է վերահսկվող ձայնային ալիքների վրա, որոնք կիրառվում են մաշկի վրա հեղուկ միջավայրի միջոցով: Այս տատանումները օգնում են առանձնացնել եղջերացած բջիջները, փափկեցնել ճարպային կուտակումները և բարելավել մակերեսային շրջանառությունը: Արդյունքում մաշկը դառնում է ավելի մաքուր, թարմ և ավելի պատրաստված՝ խնամքի միջոցները կլանելու համար: Ուլտրաձայնային մաքրման հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն համատեղում է մաքրումը մեղմ խթանման հետ: Երբ է խորհուրդ տրվում մաշկի ուլտրաձայնային մաքրումը Այս միջամտությունը հաճախ խորհուրդ է տրվում, երբ մաշկը պահանջում է նուրբ, բայց կանոնավոր խնամք: Ընդհանուր ցուցումները ներառում են՝ • յուղոտ կամ համակցված մաշկ • սև կետեր և մակերեսային կոմեդոններ • դեմքի հոգնած գույն և անհարթ տեքստուրա • մաշկի առաձգականության վաղ անկում • նախապատրաստում այլ կոսմետիկ միջամտություններից առաջ Քանի որ մեթոդը նուրբ է, այն կարող է ներառվել նաև կանոնավոր պրոֆեսիոնալ մաշկի խնամքի մեջ: Ուլտրաձայնային մաքրման հիմնական առավելությունները Ուլտրաձայնային մաքրումը համարվում է դեմքի ամենահարմարավետ պրոֆեսիոնալ պրոցեդուրաներից մեկը, քանի որ այն չի ներառում ագրեսիվ արտահանում: Հիմնական առավելությունները ներառում են՝ • անցավ միջամտություն՝ առանց մաշկի վնասման • հարմար է մաշկի տեսակների մեծ մասի համար • վերականգնման նվազագույն շրջան կամ դրա բացակայություն • ավելի հարթ և մաքուր մաշկի անմիջական զգացողություն • շիճուկների և խոնավեցնող միջոցների ներծծման բարելավում Ուլտրաձայնային ալիքները կարող են նաև խթանել բնական վերականգնողական գործընթացները՝ ժամանակի ընթացքում օգնելով բարելավել մաշկի տոնուսը: Հակացուցումներ և հետխնամք Թեև ուլտրաձայնային մաքրումը անվտանգ է, այն խորհուրդ չի տրվում ակտիվ բորբոքման, մաշկի բաց վերքերի, ծանր ակնեի, կարդիոստիմուլյատորի առկայության, որոշ դեպքերում հղիության կամ սուր դերմատոլոգիական վիճակների դեպքում: Միջամտությունից հետո պացիենտները պետք է խուսափեն արևի ուղիղ ճառագայթներից, տաք լոգանքներից, սաունայից և ագրեսիվ կոսմետիկ միջոցներից 24–48 ժամվա ընթացքում: Խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք, քանի որ թարմ շերտազատված մաշկը կարող է լինել ավելի զգայուն: Ձեր ճանապարհը դեպի անթերի մաշկ սկսվում է պրոֆեսիոնալ մոտեցումից: Դալիմեդ բժշկական կենտրոնում մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և խնամքի անհատականացված ծրագրեր՝ ապահովելու համար Ձեր մաշկի թարմությունը, մաքրությունն ու կենսունակությունը: Բացահայտեք այն տարբերությունը, որը կարող է տալ մասնագիտացված խնամքը:
Վիտամին B12-ի կարևորությունը
09 Մարտ 2026
Վիտամին B12-ը անփոխարինելի վիտամին է, որն օգնում է օրգանիզմին ճիշտ գործել: Թեև այն անհրաժեշտ է փոքր քանակությամբ, այն կարևոր դեր է խաղում արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) արտադրության, նյարդային համակարգի պահպանման և ուղեղի առողջության հարցում: Քանի որ օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել վիտամին B12, այն պետք է ստացվի սննդի կամ հավելումների միջոցով: Վիտամին B12-ի հիմնական դերերից մեկը օրգանիզմին առողջ էրիթրոցիտներ արտադրելուն օգնելն է, որոնք թթվածին են հասցնում ամբողջ մարմնին: Երբ B12-ի մակարդակը ցածր է, էրիթրոցիտները կարող են ճիշտ չզարգանալ, ինչը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն) և այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են հոգնածությունն ու թուլությունը: Վիտամին B12-ը կարևոր է նաև նյարդային համակարգի համար: Այն օգնում է նյարդերն առողջ պահել և աջակցում է ուղեղի ու մարմնի մնացած մասերի միջև կապին: Ցածր մակարդակը կարող է առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ծակծկոցը ձեռքերում և ոտքերում, հավասարակշռության խնդիրներ կամ կենտրոնացման դժվարություն: Վիտամին B12-ի մեկ այլ դեր է ԴՆԹ-ի՝ յուրաքանչյուր բջջում առկա գենետիկական նյութի ձևավորմանը նպաստելը: Քանի որ օրգանիզմը մշտապես նոր բջիջներ է արտադրում, B12-ի բավարար քանակն անհրաժեշտ է բջիջների բնականոն աճի և վերականգնման համար: Վիտամին B12-ը հիմնականում հանդիպում է կենդանական ծագման մթերքներում, ինչպիսիք են միսը, ձուկը, ձուն և կաթնամթերքը: Այն մարդիկ, ովքեր օգտագործում են այս մթերքները, սովորաբար ստանում են բավարար քանակությամբ վիտամին, մինչդեռ բուսակերներին և վեգաններին կարող են անհրաժեշտ լինել հարստացված մթերքներ կամ հավելումներ: Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ վիտամին B12-ի դեֆիցիտ, քանի որ նրանց օրգանիզմը չի կարողանում այն պատշաճ կերպով յուրացնել: Դա կարող է պատահել տարեցների, մարսողական որոշակի հիվանդություններ ունեցողների կամ ստամոքսի ու աղիքների վիրահատություն տարած անձանց մոտ: Որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործումը նույնպես կարող է ազդել վիտամին B12-ի ներծծման վրա: Վիտամին B12-ի պակասի ախտանիշները կարող են զարգանալ դանդաղ և ներառել՝ • Հոգնածություն կամ էներգիայի պակաս • Մկանային թուլություն • Մաշկի գունատություն • Գլխապտույտ կամ շնչարգելություն • Ծակծկոց կամ թմրածություն ձեռքերում և ոտքերում • Հիշողության հետ կապված խնդիրներ կամ կենտրոնացման դժվարություն Եթե հայտնվում են այս ախտանիշները, բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան հետազոտություն՝ վիտամին B12-ի մակարդակը ստուգելու համար: Օրգանիզմում վիտամին B12-ի բավարար մակարդակի պահպանումը նպաստում է ընդհանուր առողջությանը: Կարևոր առավելություններն են՝ • Արյան առողջ բջիջների արտադրության խթանում • Ուղեղի և նյարդային համակարգի գործունեության աջակցում • Էներգիայի բնականոն մակարդակի ապահովում • Ոսկորների և աչքերի առողջության պահպանում • Հիշողության և կենտրոնացման բնականոն մակարդակի պահպանում Մարդկանց մեծամասնությունը կարող է պահպանել վիտամին B12-ի առողջ մակարդակը՝ հետևելով հավասարակշռված սննդակարգի: Որոշ դեպքերում բժիշկները կարող են խորհուրդ տալ հավելումներ, հատկապես տարեցներին կամ բուսական սննդակարգ հետևողներին: Ամփոփելով՝ վիտամին B12-ը փոքր, բայց չափազանց կարևոր սննդանյութ է, որն աջակցում է օրգանիզմի բազմաթիվ կենսական գործառույթներին: Դրա բավարար քանակի ապահովումը սննդի կամ հավելումների միջոցով օգնում է պահպանել էներգիան, պաշտպանել նյարդային համակարգը և աջակցել ընդհանուր առողջությանը:
Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգ
06 Մարտ 2026
Զարկերակային ճնշումն օրվա ընթացքում անընդհատ փոփոխվում է՝ կախված ակտիվությունից, սթրեսից և քնից: Այս բնական տատանումների պատճառով բժշկի այցի ժամանակ կատարված մեկանգամյա չափումը միշտ չէ, որ կարող է ցույց տալ մարդու իրական ճնշումը: Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը, որը կոչվում է նաև ամբուլատոր մոնիթորինգ, օգնում է ստանալ ավելի ճշգրիտ պատկեր՝ ձայնագրելով ճնշումը բազմիցս՝ ամբողջ օրվա և գիշերվա ընթացքում: Այս հետազոտության ժամանակ բազկին տեղադրվում է մանժետ, որը միացված է գոտու կամ ուսադիրի վրա կրվող փոքր շարժական սարքին: Սարքն ինքնաշխատ կերպով փչում է մանժետը և չափում ճնշումը կանոնավոր ընդմիջումներով՝ սովորաբար ցերեկը յուրաքանչյուր 15–30 րոպեն մեկ, իսկ գիշերը՝ մոտ ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր չափում գրանցում է երկու թիվ՝ սիստոլիկ ճնշում, որը ցույց է տալիս ճնշումը, երբ սիրտը մղում է արյունը, և դիաստոլիկ ճնշում, որն արտացոլում է ճնշումը, երբ սիրտը հանգստանում է: Բժիշկներն օգտագործում են այս հետազոտությունը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է փոխվում արյան ճնշումը առօրյա գործունեության և քնի ժամանակ: Այն հաճախ խորհուրդ է տրվում, երբ կլինիկական չափումները հակասական են, երբ անհրաժեշտ է գնահատել բուժումը, կամ երբ ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտը կամ ուշագնացությունը: Շարունակական մոնիթորինգը կարող է նաև հայտնաբերել արյան ճնշման թաքնված օրինաչափություններ, որոնք կարող են չերևալ կլինիկա կատարած մեկ այցի ժամանակ: Մոնիթորինգը սովորաբար սկսվում է կլինիկայում, որտեղ տեղադրվում է սարքը և տրվում են հրահանգներ: Դրանից հետո պացիենտը շարունակում է իր բնականոն առօրյան՝ կրելով սարքը 24 ժամ: Մանժետն ինքնաշխատ փչվում է օրվա և գիշերվա ընթացքում, և կարևոր է յուրաքանչյուր չափման ժամանակ ձեռքը անշարժ պահել՝ ճշգրտությունն ապահովելու համար: Հուսալի արդյունքներ ստանալու համար պացիենտները պետք է հետևեն մի քանի պարզ կանոնների. • Կրել լայն հագուստ, որպեսզի մանժետը հեշտությամբ փչվի: • Անշարժ մնալ, երբ չափումների ժամանակ մանժետը սեղմվում է: • Շարունակել բնականոն գործունեությունը, բայց խուսափել ծանր վարժություններից կամ լոգանք ընդունելուց: • Սարքը միացված պահել և գրանցել ցանկացած ախտանիշ կամ գործողություն: Մոնիթորինգի ժամանակաշրջանի ավարտից հետո սարքը վերադարձվում է կլինիկա, որտեղ վերլուծվում են գրանցված տվյալները: Բժիշկները գնահատում են ամբողջ օրվա միջին զարկերակային ճնշումը, ինչպես նաև ցերեկային և գիշերային ցուցանիշները: Սովորաբար քնի ժամանակ ճնշումը մի փոքր նվազում է, և այս օրինաչափության փոփոխությունները կարող են կարևոր տեղեկություններ տալ սիրտ-անոթային առողջության մասին: Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը պարզ և արդյունավետ միջոց է ճնշումն ավելի ճշգրիտ գնահատելու համար, քան միայն պատահական չափումները: Ցույց տալով, թե ինչպես է ճնշումը դրսևորվում առօրյա կյանքում, այն օգնում է բժիշկներին ճիշտ ախտորոշել հիպերտոնիան և ընտրել առավել համապատասխան բուժումը: Կատարե՛ք առաջին քայլը դեպի առողջ սիրտ և ամրագրե՛ք Ձեր 24-ժամյա մոնիթորինգը Դալիմեդ բժշկական կենտրոնում հենց այսօր:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել