Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը

Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը

Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը
Ականջացավը հաճախ է հանդիպում երեխաների շրջանում, հատկապես վաղ մանկական շրջանում: Ականջացավի առկայությունը հիմնականում նշանակում է, որ երեխայի մոտ առաջացել է ականջի բորբոքում՝ օտիտ։ Երեխաների՝ ականջի բորբոքման հետ առնչվում են գրեթե բոլոր ծնողները։ Այդ հիվանդությունը հատկապես բնորոշ է 1-3 տարեկան երեխաներին, սակայն կարող է հանդիպել նաև ավելի փոքր տարիքում։ Ըստ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների՝ մինչև 5-7 տարեկան բոլոր երեխաները գոնե 1 անգամ հիվանդանում են այս հիվանդությամբ, հատկապես հաճախ՝ 6-12 ամսականում։ Իսկ այդ տարիքից՝ 5-7 տարեկանից, հետո ականջի բորբոքումը հանդիպում է հազվադեպ։ Դա պայմանավորված է երեխաների լսողական խողովակի կառուցվածքային արանձնահատկությունով։
Տարբերակում են արտաքին, միջին և ներքին ականջի բորբոքումներ։ Արտաքին ականջի բորբոքումն առաջանում է, երբ վարակը կուտակվում է լսողական խողովակի մազերի շուրջ, ինչը կարող է նաև առաջացնել թարախակույտ։
Միջին ականջի բորբոքումը համարվում է վիրուսային կամ բակտերիալ ծագման ինֆեկցիայի բարդություն, կամ կարող է առաջանալ թմբկաթաղանթի վնասվածքի հետևանքով։ Ներքին ականջի բորբոքումն առաջանում է քթի հավելյալ ծոցերի ախտահարման, ուղեղի թաղանթների բորբոքման, կամ միջին թարախային ականջի բորբոքման հետևանքով։ Երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում է միջին ականջի բորբոքումը։

Որո՞նք են երեխայի ականջացավի պատճառները։

Վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաները

, որոնց ժամանակ բորբոքվում է թմբկաթաղանթի հետևում գտնվող տարածությունը և առաջանում է միջին ականջի բորբոքում։

Լողորդի ականջը

, որն առաջանում է արտաքին լսողական խողովակի ջրից գրգռվածության հետևանքով։ Հիմնական նշանն է լսողական խողովակում առկա քորը։ Եթե առկա է վարակը, ապա առաջանում է նաև առաջանում է ականջի ցավ։

Լսողական խողովակի վնասվածքը

, որն առաջանում է ականջի մաքրման ժամանաակ կոշտ առարկայի օգտագործումից։ Քերծվածքները կարող են բորբոքվել, որը նպաստում է ցավի առաջացմանը։

Լսողական խողովակի թարախակույտը

, որը կարող է լինել շատ ցավոտ։

Ծծմբախցանը

, որն ականջի ծծմբի պինդ գունդ է։ Այն առաջացնում է թեթև ցավ, սակայն ականջը փայտիկով մաքրելու ժամանակ այդ գնդի ավելի խորն անցնելու դեպքում ականջի լսողական խողովակը խցանվում է, զարգանում է բորբոքում, ի հայտ են գալիս ցավը և այդ ականջում լսողության իջեցում։

Օտար մարմինները

․ Երեխաները կարող են ականջ մտցնել տարբեր առարկաներ, որոնք կարող են դառնալ ցավի պատճառ։ Հիմնականում դրանք մանր առարկաներ են, որոնք լինում են խաղալիքներում։ Թույլ մի՛ տվեք, որ երեխան խաղա մանր խաղալիքներով, հակացուցված իր տարիքի երեխաների համար, հատկապես՝ առանց ծնողների հսկողության։

Բարոտրավման:

Ճնշման տատանումների ժամանակ, օրինակ՝ ինքնաթիռում, կամ բարձրահարկ շենքերի վերելակներում, կարող է առաջանալ թմբկաթաղանթի ձգվածություն, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ, հատկապես՝ երբ ականջում առկա է ծծմբախցան։

Ճառագայթող (արտացոլվող) ցավը

. Ցավն ականջում կարող է առաջանալ այլ խնդիրների պատճառով, օրինակ՝ նշիկների, ծնոթի, հարականջային գեղձի, ստորին ծնոթային գեղձերի բորբոքման, կամ ատամների ծկլտման ժամանակ։

Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը

Ականջի բորբոքման հիմնական նշաններն են ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, երեխայի անհանգիստ լինելը, ձեռքն ականջին դնելը, լացելը, ականջի ցավի կամ ականջի փակվածության զգացողությունը, լսողության իջեցումը, ականջից արտադրությունը։

Երբեմն երեխան կարող է չունենալ ականջացավ, բայց ունենալ բարձր ջերմություն և ընդհանուր թուլություն, սրտխառնոց և հետազոտման ընթացքում հաստատվի ականջի բորբոքումը։ Այս իրավիճակը հանդիպում է հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում։
Արտաքին ականջի բորոբոքման մասին վկայում են հետևյալ նշանների առկայությունը՝ ջերմության բարձրացումը և ականջացավը, որն ուժեղանում է ծամելու և խոսելու ժամանակ։
Միջին ականջի բորբոքման ժամանակ երեխան գանգատվում է ականջում կտրուկ ցավից, վատացած լսողությունից, և երբեմն՝ ականջում առկա աղմուկից։ Հնարավոր է նաև լինի թարախային արտադրություն և ջերմության բարձրացում մինչև 38-40 °С.։ Կրծքի հասակի երեխաները կարող են հրաժարվել կուրծք ուտելուց և ձեռքը տանել դեպի ցավոտ ականջ։
Ներքին ականջի բորբոքմանը բնորոշ են լսողության կտրուկ իջեցումը, հավասարակշոության խանգարումը, գլխացավը և սրտխառնոցը։
Բուժման բացակայության պայմաններում պրոցեսը կարող է սրվել և հանգեցնել բարդությունների առաջացմանը և լսողության կորստի։
Հետևաբար՝ եթե Դուք նկատել եք նմանատիպ նշաններ Ձեր բալիկի մոտ, մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, անմիջապես դիմե՛ք մեր կլինիկա, և մեր մանկաբույժները արագ կախտորոշեն՝ արդյո՞ք երեխայի մոտ առկա է օտիտ՝ ականջի զննման միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կուղորդեն նեղ մասնագետի մոտ։
Մեր կլինիկայում երեխաները բուժվում են բժշկության ապացուցահեն սկզբունքներով․ մենք ընտրում ենք միայն այն ախտորոշման և բուժման մեթոդները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետություն և երբեք չենք նշանակում ավելորդ հետազոտություններ և դեղորայք՝ Ձեր փոքրիկի առողջությունը լիարժեք պահպանելու համար։
Ինչ է ձեր մաշկը պատմում ձեր առողջության մասին
19 Հունիս 2026
Մեր մաշկն անում է շատ ավելին, քան պարզապես մեզ արտաքին աշխարհից պաշտպանելը: Լինելով մարմնի ամենամեծ օրգանը՝ այն կարող է նաև արտացոլել այն, ինչ կատարվում է ներսում: Մաշկի փոփոխությունների համար հաճախ մեղադրում են եղանակը, ծերացումը կամ սթրեսը, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են լինել վաղ նշաններ այն բանի, որ օրգանիզմն ուշադրության կարիք ունի:Ձեր մաշկի արտաքին տեսքը սերտորեն կապված է ձեր ընդհանուր առողջության հետ: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սնունդը, հիդրատացիան, քնի որակը, սթրեսի մակարդակը և հորմոնալ հավասարակշռությունը, բոլորը կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպիսի տեսք ունի և ինչպես է զգում ձեր մաշկը: Քանի որ մաշկը մշտապես արձագանքում է օրգանիզմի ներսում տեղի ունեցող փոփոխություններին, այն երբեմն կարող է բացահայտել առողջական խնդիրները նախքան այլ ախտանիշների նկատելի դառնալը:Փոփոխություններ, որոնք կարող են ուշադրության արժանի լինելՄաշկի որոշ փոփոխություններ ժամանակավոր են և անվնաս, սակայն մյուսները կարող են պահպանվել կամ հայտնվել առանց ակնհայտ պատճառի: Նշանները, որոնք չպետք է անտեսվեն, ներառում են.• Մշտական չորություն կամ քոր• Մաշկի գույնի անսովոր փոփոխություններ• Մաշկի մգացած հատվածներ• Հեշտությամբ կապտուկների առաջացում• Դանդաղ լավացող կտրվածքներ կամ վերքեր• Նոր կամ փոփոխվող բծեր մաշկի վրաԱյս փոփոխությունները ինքնաբերաբար չեն նշանակում, որ առկա է լուրջ հիվանդություն: Այնուամենայնիվ, երբ դրանք երկար ժամանակ են տևում կամ շարունակում են վատթարանալ, դրանք կարող են բժշկական գնահատման արժանի լինել:Ինչպես կարող է ներքին առողջությունն ազդել մաշկի վրաԲազմաթիվ առողջական խնդիրներ կարող են ազդել մաշկի արտաքին տեսքի վրա: Սննդանյութերի պակասը կարող է մաշկը դարձնել գունատ, չոր կամ զրկել իր սովորական փայլից: Հորմոնալ և նյութափոխանակության փոփոխությունները կարող են ազդել մաշկի կառուցվածքի և պիգմենտացիայի վրա, մինչդեռ լյարդի, երիկամների կամ արյան շրջանառության որոշակի խնդիրները նույնպես կարող են տեսանելի փոփոխություններ առաջացնել: Նույնիսկ առօրյա գործոնները կարող են ազդեցություն ունենալ: Քրոնիկ սթրեսը և ոչ լիարժեք քունը հաճախ մաշկը դարձնում են հոգնած ու խամրած, ինչպես նաև կարող են մեծացնել զգայունությունը կամ վատթարացնել մաշկի առկա խնդիրները:Մաշկի մասին հոգ տանելը նշանակում է հոգ տանել ձեր առողջության մասինԱռողջ սովորությունները նպաստում են ոչ միայն ձեր ընդհանուր բարեկեցությանը, այլև ձեր մաշկի վիճակին.• Կերեք վիտամիններով և սննդանյութերով հարուստ հավասարակշռված սնունդ• Խմեք բավարար քանակությամբ ջուր • Ապահովեք բավարար որակյալ քուն• Պաշտպանեք ձեր մաշկը արևի չափազանց մեծ ազդեցությունից• Եղեք ֆիզիկապես ակտիվ և կառավարեք սթրեսըՄեր մաշկը հաճախ առաջին տեղերից մեկն է, որտեղ տեսանելի են դառնում առողջական փոփոխությունները: Թեև մաշկի փոփոխությունների մեծ մասն անվնաս է, մշտական չորությունը, անբացատրելի գունափոխությունը, դանդաղ լավացող վերքերը կամ այլ անսովոր փոփոխությունները չպետք է անտեսվեն: Այս նշաններին ուշադրություն դարձնելը և անհրաժեշտության դեպքում բժշկական խորհրդատվություն փնտրելը կարող է օգնել ավելի վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և նպաստել երկարատև բարեկեցությանը:
Թաքնված հիպերտենզիա. ախտանիշներ, որոնք շատերը անտեսում են
14 Հունիս 2026
Բարձր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպերտենզիա, աշխարհում ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է: Այնուամենայնիվ, շատ մարդիկ տարիներ շարունակ ապրում են դրա հետ՝ առանց այդ մասին գիտակցելու: Քանի որ այն հաճախ զարգանում է առանց ակնհայտ նախազգուշացնող նշանների, հիպերտենզիան հաճախ անվանում են «լուռ մարդասպան»: Նույնիսկ երբ մարդն իրեն լիովին առողջ է զգում, շարունակաբար բարձր արյան ճնշումը կարող է աստիճանաբար վնասել արյունատար անոթները և կենսական կարևոր օրգանները: Ժամանակի ընթացքում այս թաքնված վնասը կարող է մեծացնել լուրջ բարդությունների ռիսկը, ներառյալ սրտի հիվանդությունները, կաթվածը, երիկամների խնդիրները և տեսողության կորուստը:Ի՞նչ է հիպերտենզիանԱրյան ճնշումը այն ուժն է, որով արյունը սեղմվում է զարկերակների պատերին, երբ սիրտը արյուն է մղում: Այն բնականաբար բարձրանում և իջնում է օրվա ընթացքում, բայց երբ այն շարունակաբար բարձր է մնում, համարվում է հիպերտենզիա: Ժամանակի ընթացքում զարկերակների ներսում մեծացած ճնշումը ստիպում է սրտին ավելի ծանր աշխատել և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում ամբողջ մարմնի արյունատար անոթների վրա: Այս գործընթացը կարող է դանդաղորեն ազդել կարևոր օրգանների վրա, ներառյալ սիրտը, ուղեղը, երիկամները և աչքերը:Ախտանիշներ, որոնք շատերը անտեսում ենՉնայած շատերը ընդհանրապես չեն ունենում ախտանիշներ, որոշ մարդիկ կարող են զգալ.• Հաճախակի գլխացավեր• Գլխապտույտ կամ թեթևության զգացում գլխում• Անբացատրելի հոգնածություն• Հևոց• Աղոտ տեսողություն• Քթի արյունահոսություն• Սրտխփոց կամ կրծքավանդակում բաբախյունի զգացումԱյս ախտանիշները կարող են ունենալ բազմաթիվ տարբեր պատճառներ և պարտադիր չէ, որ մատնանշեն բարձր արյան ճնշումը: Այնուամենայնիվ, մշտական կամ կրկնվող ախտանիշները չպետք է անտեսվեն, հատկապես հայտնի ռիսկի գործոններ ունեցող մարդկանց մոտ:Ովքե՞ր են գտնվում ավելի բարձր ռիսկի խմբումՄի քանի գործոններ կարող են մեծացնել հիպերտենզիայի զարգացման հավանականությունը.• Բարձր արյան ճնշման ընտանեկան պատմություն (ժառանգականություն)• Ավելորդ քաշ կամ գիրություն• Ֆիզիկական պասիվություն• Աղի չափից ավելի օգտագործում• Ծխելը• Ալկոհոլի չափից ավելի օգտագործում• Շաքարային դիաբետ• Բարձր խոլեստերին• Քրոնիկ սթրես• Տարիքի մեծացումԱյս ռիսկի գործոններից մեկի կամ մի քանիսի առկայությունը չի երաշխավորում, որ մարդու մոտ կզարգանա հիպերտենզիա, սակայն այն արյան ճնշման կանոնավոր հսկողությունը դարձնում է առանձնահատուկ կարևոր:Ինչու է վտանգավոր չբուժված հիպերտենզիաներբ բարձր արյան ճնշումը մնում է անվերահսկելի, այն կարող է աստիճանաբար վնասել օրգանիզմը և մեծացնել հետևյալ խնդիրների ռիսկը.• Սրտի նոպա • Կաթված • Սրտային անբավարարություն• Երիկամների քրոնիկ հիվանդություն• Տեսողության խնդիրներ• Արյունատար անոթների և այլ օրգանների վնասումՔանի որ այս բարդությունները հաճախ զարգանում են դանդաղ, շատ մարդիկ թերագնահատում են իրենց արյան ճնշումը հսկելու և վերահսկելու կարևորությունը:Հնարավո՞ր է կանխարգելել կամ վերահսկել հիպերտենզիանԼավ նորությունն այն է, որ հիպերտենզիան հաճախ կարելի է կանխարգելել կամ հաջողությամբ կառավարել առողջ ապրելակերպի սովորությունների և, անհրաժեշտության դեպքում, բուժման միջոցով: Օգտակար միջոցառումները ներառում են.• Արյան ճնշման կանոնավոր ստուգում• Առողջ քաշի պահպանում• Կանոնավոր մարզումներ• Աղի օգտագործման սահմանափակում• Հավասարակշռված դիետա • Ծխելուց խուսափում• Ալկոհոլի օգտագործման սահմանափակում• Սթրեսի արդյունավետ կառավարում• Նշանակված դեղամիջոցների ընդունում՝ համաձայն ցուցումներիՔանի որ հիպերտենզիան հաճախ զարգանում է առանց նկատելի ախտանիշների, արյան ճնշման կանոնավոր ստուգումները դրա վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ միջոցներից մեկն են: Ժամանակին կատարված ախտորոշումն ու բուժումը կարող են զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների, կաթվածի, երիկամների վնասման և այլ լուրջ բարդությունների ռիսկը՝ օգնելով պաշտպանել երկարաժամկետ առողջությունը և կյանքի որակը:
Լյարդի ճարպային հիվանդություն. ինչու է այն առաջանում և ինչպես պաշտպանել լյարդը
11 Հունիս 2026
Լյարդի ճարպային հիվանդությունը մի վիճակ է, որի դեպքում լյարդում ճարպ է կուտակվում: Լյարդում ճարպի փոքր քանակությունը նորմալ է, սակայն երբ այն դառնում է չափազանց մեծ, կարող է խանգարել լյարդի գործառույթին և որոշ դեպքերում հանգեցնել լուրջ բարդությունների:Այսօր բուժաշխատողները «լյարդի ճարպային հիվանդություն» տերմինի փոխարեն հաճախ օգտագործում են ստեատոտիկ լյարդի հիվանդություն տերմինը: Նոր անվանումն արտացոլում է այն փաստը, որ այս վիճակը կարող է զարգանալ մի քանի տարբեր պատճառներով, և ոչ միայն գիրության կամ քաշի ավելացման պատճառով:Ի՞նչ է լյարդի ճարպային հիվանդությունըԼյարդի ճարպային հիվանդությունն առաջանում է, երբ ճարպը կազմում է լյարդի քաշի ավելի քան 5%-ը: Գոյություն ունի երկու հիմնական կատեգորիա.• Ալկոհոլով պայմանավորված լյարդի հիվանդություն – առաջանում է ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետևանքով:• Մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված ստեատոտիկ լյարդի հիվանդություն (MASLD) – նախկինում կոչվում էր լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն: Այս ձևը կապված է մետաբոլիկ և սիրտ-անոթային ռիսկի գործոնների, այլ ոչ թե ալկոհոլի չարաշահման հետ:MASLD-ի ավելի լուրջ ձևն է մետաբոլիկ զուգակցված ստեատոհեպատիտը (MASH), որի դեպքում ճարպի կուտակումը հանգեցնում է բորբոքման, լյարդի բջիջների վնասման և սպիացման:Ինչու է կարևոր լյարդի ճարպային հիվանդությունըՇատ մարդկանց մոտ լյարդի ճարպային հիվանդությունը անմիջապես կամ զգալի վնաս չի պատճառում: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում այն կարող է զարգանալ մի քանի փուլերով.1. Ճարպային լյարդ (ստեատոզ) – ճարպի կուտակում առանց լուրջ վնասների:2. Ստեատոհեպատիտ – բորբոքում և լյարդի բջիջների վնասում:3. Ֆիբրոզ – սկսում է ձևավորվել սպիական հյուսվածք:4. Ցիռոզ – տարածուն սպիացում, որը կարող է հանգեցնել լյարդային անբավարարության կամ լյարդի քաղցկեղի:Քանի որ հիվանդության առաջխաղացումը կարող է տեղի ունենալ դանդաղ՝ երկար տարիների ընթացքում, վաղ հայտնաբերումը կարևոր է նույնիսկ այն դեպքում, երբ ախտանշանները թեթև են կամ բացակայում են:Ինչու շատ մարդիկ չգիտեն, որ ունեն այս խնդիրըԼյարդի ճարպային հիվանդությունը հաճախ անվանում են «լուռ» վիճակ, քանի որ այն սովորաբար իր վաղ փուլերում նկատելի ախտանշաններ չի առաջացնում: Շատ մարդկանց մոտ այն հայտնաբերվում է պատահական՝ սովորական արյան հետազոտությունների կամ մեկ այլ պատճառով արված ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:Երբ ախտանշաններն ի հայտ են գալիս, դրանք կարող են ներառել.• Մշտական հոգնածություն• Անհանգստության կամ վատառողջ լինելու զգացում• Անհանգստություն կամ լեցունության զգացում որովայնի վերին աջ հատվածում• Թուլություն կամ էներգիայի պակասԱվելի ծանր ախտանշանները, ինչպիսիք են դեղնուկը, այտուցները կամ անբացատրելի քաշի կորուստը, սովորաբար ի հայտ են գալիս միայն լյարդի զգալի վնասվածքի զարգացումից հետո:Ռիսկի տարածված գործոններըՄի քանի գործոններ կարող են մեծացնել լյարդի ճարպային հիվանդության զարգացման ռիսկը.• Ավելորդ քաշ կամ գիրություն, հատկապես որովայնի շրջանի ճարպ• 2-րդ տիպի դիաբետ կամ նախադիաբետ• Բարձր արյան ճնշում• Բարձր խոլեստերին կամ տրիգլիցերիդներ• Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ • Նստակյաց կյանք• Քնի օբստրուկտիվ ապնոէն• Ալկոհոլի չափից ավելի օգտագործում• Որոշակի դեղամիջոցներ, ներառյալ որոշ ստերոիդներ և հորմոնալ դեղերԻնսուլինակայունությունը (ինսուլինի նկատմամբ դիմադրողականությունը) մեծ դեր է խաղում շատ դեպքերում, ինչի պատճառով էլ լյարդի ճարպային հիվանդությունը սերտորեն կապված է գիրության և 2-րդ տիպի դիաբետի հետ:Հնարավո՞ր է արդյոք հետ շրջել լյարդի ճարպային հիվանդությունըՈւրախալի լուրն այն է, որ վաղ փուլում գտնվող լյարդի ճարպային հիվանդությունը հաճախ կարող է բարելավվել և երբեմն նույնիսկ հետ շրջվել (բուժվել) կենսակերպի փոփոխություններով: Լյարդն ունի ինքնավերականգնվելու արտակարգ հնարավորություն, երբ վերացվում է հիմնական պատճառը:Ամենաարդյունավետ քայլերը ներառում են.• Առողջ քաշի ձեռքբերում և պահպանում• Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն (շաբաթական առնվազն 150 րոպե)• Բալանսավորված դիետա՝ հարուստ բանջարեղենով, մրգերով, ամբողջական հատիկներով և անյուղ սպիտակուցներով• Վերամշակված սննդամթերքի, հավելյալ շաքարների և հագեցած ճարպերի օգտագործման կրճատում• Ալկոհոլից հրաժարվելը կամ դրա սահմանափակումը• Դիաբետի, արյան ճնշման և խոլեստերինի մակարդակի վերահսկում• Հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ պատվաստում, եթե խորհուրդ է տրվում բուժաշխատողի կողմիցՆույնիսկ քաշի չափավոր կորուստը կարող է զգալիորեն նվազեցնել լյարդի ճարպը և բորբոքումը:Վաղ գործողությունների կարևորությունըԼյարդի ճարպային հիվանդությունը չպետք է անտեսվի պարզապես այն պատճառով, որ այն սկզբում կարող է ախտանշաններ չառաջացնել: Ժամանակի ընթացքում չբուժված լյարդի ճարպը կարող է վերածվել բորբոքման, սպիացման և ցիռոզի: Այն նաև կապված է սրտի հիվանդությունների ավելի բարձր ռիսկի հետ, ինչը հանդիսանում է մահվան հիմնական պատճառներից մեկը MASLD ունեցող մարդկանց մոտ:Մշտական հոգնածությունը, որովայնի շրջանում անհանգստությունը, լյարդի անալիզների շեղումները կամ ռիսկի գործոնները, ինչպիսիք են գիրությունը և դիաբետը, լավ պատճառ են բժշկի հետ լյարդի առողջությունը քննարկելու համար: Վաղ ախտորոշումը և կենսակերպի փոփոխությունները կարող են պաշտպանել լյարդը, բարելավել ընդհանուր առողջությունը և նվազեցնել ապագայում լուրջ բարդությունների ռիսկը:
Ի՞նչ է անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը
07 Հունիս 2026
Անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը հիվանդություն է, որն առաջացնում է հանկարծակի այտուց մաշկի և փափուկ հյուսվածքների շերտերում: Ի տարբերություն եղնջացանի, որն ի հայտ է գալիս մաշկի մակերեսին, անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը զարգանում է դրա տակ՝ հաճախ ախտահարելով շրթունքները, կոպերը, դեմքը, լեզուն, ձեռքերը, ոտքերը կամ մարմնի այլ մասերը: Թեև շատ դեպքեր թեթև են ընթանում և անհետանում են մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում, անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը երբեք չպետք է թերագնահատել: Երբ այտուցն ախտահարում է լեզուն, կոկորդը կամ շնչուղիները, այն կարող է արագորեն խանգարել շնչառությունը և կյանքի համար վտանգավոր դառնալ: Նախազգուշացնող նշանները ճանաչելը և անհապաղ բժշկական օգնության դիմելը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ: Ի՞նչն է առաջացնում անգիոայտուց կամ Քվինկեի այտուց Անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցն առաջանում է այն ժամանակ, երբ հեղուկը մանր արյունատար անոթներից արտահոսում է դեպի հարակից հյուսվածքներ՝ հանգեցնելով այտուցվածության: Այն կարող է հրահրվել ալերգիաների, դեղամիջոցների, վարակների կամ որոշակի ուղեկցող առողջական խնդիրների պատճառով: Տարածված պատճառներից են՝ • Սննդային ալերգիաները, միջատների խայթոցները, լատեքսից ալերգիան և շփումը կենդանիների հետ, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ • Դեղամիջոցները, հատկապես արյան ճնշման որոշ դեղեր, որոնք հայտնի են որպես ԱՓՖ (ACE) ինհիբիտորներ • Ժառանգական անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը՝ հազվադեպ գենետիկական հիվանդություն, որն առաջացնում է այտուցների կրկնվող դրվագներ Որոշ մարդկանց մոտ որևէ կոնկրետ պատճառ հնարավոր չէ հայտնաբերել: Որո՞նք են ախտանիշները Ամենանկատելի ախտանիշը մաշկի տակ հանկարծակի առաջացող այտուցն է: Շրթունքները, կոպերը, դեմքը, լեզուն և կոկորդը այն տիրույթներից են, որոնք ամենից հաճախ են ախտահարվում: Որոշ մարդիկ կարող են նաև զգալ որովայնի ցավ, սրտխառնոց, փսխում, լուծ, գլխապտույտ կամ ուշագնացություն: Եղնջացանը կարող է ի հայտ գալ միաժամանակ, թեև անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը կարող է զարգանալ նաև առանց որևէ ցանի: Ե՞րբ է դա հանդիսանում հրատապ իրավիճակ Անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը պահանջում է անհապաղ բժշկական օգնություն, եթե այտուցն ընդգրկում է լեզուն, կոկորդը կամ շնչուղիները: Ծանր դեպքերում այտուցը կարող է արագ առաջընթաց ապրել և մասնակիորեն կամ ամբողջությամբ արգելափակել օդի հոսքը դեպի թոքեր: Դիմեք շտապօգնության, եթե զգում եք՝ • Շնչառության դժվարացում կամ սուլող շնչառություն • Կլման դժվարացում կամ կոկորդում սեղմվածության զգացողություն • Ուժեղ գլխապտույտ, թուլություն կամ ուշագնացություն Բուժման ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այտուցի մեծացմանը զուգընթաց շնչառությունը կարող է գնալով ավելի դժվարանալ, թթվածնի մակարդակը կարող է նվազել, և վիճակը կարող է կյանքի համար վտանգավոր դառնալ: Այդ պատճառով լեզվի, կոկորդի կամ շրթունքների ցանկացած հանկարծակի այտուց պետք է դիտարկվի որպես անհետաձգելի բժշկական իրավիճակ, քանի դեռ այն չի գնահատվել բուժաշխատողի կողմից: Ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը Բժիշկները սովորաբար ախտորոշում են անգիոայտուցը կամ Քվինկեի այտուցը՝ հիմնվելով ախտանիշների, անամնեզի (հիվանդության պատմության) և հնարավոր հրահրող գործոնների վրա: Որոշ դեպքերում կարող են առաջարկվել ալերգիկ թեստեր, արյան հետազոտություններ կամ գենետիկական թեստավորում: Բուժումը կախված է հիմնական պատճառից: Ալերգիկ ռեակցիաների դեպքում կարող են օգտագործվել հակահիստամինային դեղամիջոցներ, կորտիկոստերոիդներ և էպինեֆրին (ադրենալին), մինչդեռ ժառանգական անգիոայտուց կամ Քվինկեի այտուց ունեցող մարդկանց կարող են անհրաժեշտ լինել մասնագիտացված դեղամիջոցներ: Հայտնի հրահրող գործոններից խուսափելը կարևոր դեր ունի հետագա դրվագների կանխարգելման գործում:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել