Ֆերիտինը հայտնի է որպես երկաթը պահեստավորող սպիտակուց։ Այն հիմնականում հանդիպում է լյարդում, փայծաղում, մկաններում, ոսկրածուծում և միայն փոքր մասն է հանդիպում արյան մեջ։
Ֆերիտինի հիմնական գործառույթներն են՝
1.երկաթի պահեստավորումը իր կենսամատչելի տեսքով:
2.բջիջների պաշտպանությունը երկաթի տոքսիկ ազդեցությունից:
Արյան շիճուկում ֆերիտինի քանակը խոսում է օրգանիզմում երկաթի պաշարների մասին: ֆերիտինը երկաթի անբավարարությունը վաղ փուլում հայտնաբերելու զգայուն միջոց է:
ֆերիտինի մակարդակի նվազումը դիտվում է հետևալ վիճակների դեպքում՝
•երկաթ-դեֆիցիտային անեմիա
•արյան կորուստ
•երկաթի յուրացման խանգարումներ
•տրանսֆերինի անբավարարություն
•ֆերիտինի պահանջարկի աճի արդյունք (օրինակ՝ հղիություն)
Ֆերիտինի ցածր մակարդակի ախտանիշներն են՝
•թուլություն,հոգնածություն
•գլխապտույտներ, գլխացավեր
•գունատ մաշկ
•շնչառության դժվարացում
•արագացած սրտխփոց
•լեզվի այրոց կամ ցավ
•ոչ սննդային ապրանքների, ինչպիսիք են սառույցը, կավիճը կամ հողը, ուտելու ցանկություն
•խշշոց ականջներում
•ոտքերի ցավ
•փխրուն եղունգներ
•մազերի կորուստ
ֆերիտինի մակարդակի բարձրացումը դիտվում է հետևյալ վիճակների դեպքում՝
•հեմոքրոմատոզ
•հեմոլիտիկ անեմիա
•սիդերոբլաստային անեմիա
•բազմակի արյան փոխներարկումներ
Ֆերիտինի բարձր մակարդակի բարձրացման այլ դեպքեր` վարակներ, սուր կամ քրոնիկ բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ալկոհոլային կամ վիրուսային հեպատիտներ, լյարդի հիվանդություններ, քրոնիկ երիկամային անբավարարություն:
Ֆերիտինի բարձր մակարդակի ախտանիշներն են՝
•թուլություն,հոգնածություն
•ցավ հոդերում, հատկապես ծնկների և ձեռքերի շրջանում
•որովայնային ցավ
•կրծքավանդակի ցավ
•մաշկը՝ մոխրագույն, մետաղական կամ բրոնզե երանգով
•մարմնի մազերի կորուստ
•ցածր լիբիդո կամ էրեկտիլ դիսֆունկցիա
•անբացատրելի քաշի կորուստ
•տրամադրության տատանումներ, դեպրեսիա կամ անհանգստություն
Պացիենտի նախապատրաստում
Նմուշառումից 12 ժամ առաջ մի ընդունեք մուլտիվիտամիններ կամ կենսաբանական հավելումներ, որոնք պարունակում են բիոտին (վիտամին B7), որը սովորաբար պարունակվում է մազերի, մաշկի և եղունգների համար նախատեսված հավելումներում և մուլտիվիտամիններում:
Նմուշառում՝ Երակային արյուն:
Պատասխանի տրման ժամկետ՝ Նույն օրը: