Ծառայություններ | Դալիմեդ Բժշկական Կենտրոն
Ծառայություններ
ՈՒլտրաձայնային հետազոտություններ
ՈՒլտրաձայնային հետազոտությունը հարաբերականորեն պարզ, շատ ինֆորմատիվ, արագ իրականացվող, ոչ ինվազիվ մեթոդ է, որը բազմակի կրկնելու հնարավորություն ունի:Լինելով առաջնակարգերից մեկը, հետազուտության մեթոդների շարքում, այն իրականացվում է ցանկացած տարիքում և չունի որևէ հակացուցում: Dalimed բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ ուլտրաձայնային հետազոտությունները`
Էնդոկրինոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշում և բուժում Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցներով:   • Քաշի ավելացում, ճարպակալում   • Վահանաձև գեղձի հիվանդություններ   • Շաքարային դիաբետ տիպ 1 և 2   • Հարվահանաձև գեղձի հիվանդություններ   • Հիպոֆիզի հիվանդություններ   • Մակերիկամների հիվանդություններ   • Սեռական գեղձերով պայմանավորված հիվանդություններ   • Մետաբոլիկ համախտանիշ /ճարպակալում, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ կամ նախադիաբետ, հիպերխոլեստերինեմիա   • Օստեոպորոզ /ոսկրերի նյութափոխանակության խանգարումներ:
Ստոմատոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ստոմատոլոգիական կաբինետ հետևյալ ծառայություններով `   • Ատամների սպիտակեցում ZOOM-4   • Վիրաբուժական ծառայություններ   • Ատամնային իմպլանտացի      -  Strauman      -  Nobel      -  SGS      -  THoommen medical   • Թերապևտիկ ծառայություններ      -  Էնդոդոնտիա      -  Լուսային պլոմբա      -  Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում      -  Օրթոդոնտի ծառայություններ      -  Վինիրներ, մետաղական և անմետաղ պսակներ      -  Իմպլանտների վրա մետաղական և անմետաղ պսակներ      -  Sirona cerac e max cad վինիրներ, անմետաղ պսակներ մեկ օրում
Աղեստամոքսաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում ստամոքսաղիքային հիվանդություններն ախտորոշվում են հնարավորինս կարճ ժամկետներում, գերժամանակակից սարքավորումներով: Բացի ճշգրիտ ախտորոշումից, կենտրոնը մատուցում է հետևյալ հիվանդությունների բուժման ծառայություններ`
Սրտաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան, բարձրակարգ սրտաբանական ծառայություններ: Կենտրոնը հագեցած է գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, ինչը բարձր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող սրտաբանների հետ մեկտեղ թույլ է տալիս ապահովել բուժման առավել մեծ արդյունավետություն:Իրականացվում է սրտային հիվանդությունների` սրտի իշեմիկ հիվանդության, խրոնիկ սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարումների, կարդիոմիոպաթիաների, զարկերակային գերճնշման, բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում և բուժում ողջ ծավալով:
ՈՒրոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է ուրոլոգիական ծառայություն, որն իրականացնում է ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից հաստատված ուղեցույցերի հիման վրա:
Գինեկոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնը հագեցած լինելով վերջին սերնդի բժշկական սարքավորումներով և փորձառու բժիշկ-գինեկոլոգներով մատուցում է հետևյալ ծառայությունները`
Մանկաբուժական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում փորձառու բժիշկ-մանկաբույժները ամբուլատոր պայմաններում կատարում են խորհրդատվություններ մանկաբուժական տարբեր պրոֆիլներով : Ախտորոշում կատարելուց հետո նշանակվում է համապատասխան բուժում բժշկի հսկողությունով:
Նյարդաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է նյարդաբանական ծառայություն, որն իրականացնում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժման կազմակերպում միջազգային ընդունված պրոտոկոլներով: Նյարդաբանին պետք է դիմել հետևյալ գանգատների և հիվանդութունների դեպքում`   • Գլխացավեր      -  Առաջնային (լարվածության գլխացավ, միգրեն, կլաստերային գլխացավեր)      -  Երկրորդային գլխացավեր   • Գլխապտույտ   • Վերին և ստորին վերջույթներում թուլություն, թմրածություն   • Հիշողության վատացում, կորուստ   • Քնի խանգարում   • Գլխուղեղի անոթային հիվանդություններ   • Ինսուլտների կանխարգելում, բուժում   • Ողնաշարի դիստրոֆիկ, դեգեներատիվ հիվանդություններ (պրոտրուզիաներ, ճողվածքներ)   • ԿՆՀ-ի դեմիելինիզացնող հիվանդություններ, ցրված սկլերոզ   • Նյարդամկանային հիվանդություններ
Մաշկաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է մաշկաբանական ծառայություն: Կենտրոնում կատարվում են հետևյալ միջամտությունները` գորտնուկների, պապիլոմաների, մոլյուկսների և այլ բարորակ նորագոյացությունների հեռացում կրիոթերապիայի (սառը ազոտի) միջոցով:
Ակնաբուժական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնը հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով, իրականացնում է հետևյալ ակնաբուժական ծառայությունները`
Թերապևտիկ ծառայություն
Թերապևտը կամ ընտանեկան բժիշկը զբաղվում է հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ` միաժամանակ պարզաբանելով դրանց առաջացման մեխանիզմները:Բուժառուի կողմից թերապևտին ներկայացվող գանգատները բազմազան են և կարող են հանդես գալ տարբեր օրգան համակարգերի ախտահարման դրսևորումներ: ԵՎ միայն իրազեկ թերապևտը այդ գանգատներից ելնելով կօգնի ճիշտ որոշել անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, ընտրել բուժման համար օպտիմալ տարբերակ և անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բժիշկ մասնագետի մոտ: Dalimed բժշկական կենտրոնի բարձր որակավորում և փորձառություն ունեցող թերապևտները առաջարկում են միջազգային ուղեցույցներին համապատասխան խորհրդատվություն, արդյունավետ և լիարժեք բուժում հետևյալ հիվանդությունների դեպքում`   • Սուր և խրոնիկ շնչառական հիվանդություններ (թոքաբորբ, սուր և խրոնիկ բրոնխիտ,թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բթոնխիալ ասթմա, սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաներ)   • Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (սուր և խրոնիկ գաստրիտ, խրոնիկ պանկրեատիտ, ստամոքսի խոցային հիվանդություն, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն)   • Լյարդի և լեղուղիների հիվանդություններ   • Արյան համակարգի հիվանդություններ (հեմոռագիկ դիաթեզ,լեյկոզներ, անեմիաներ)   • Համակարգային և աուտոիմուն հիվանդություններ   • Խրոնիկ հոգնածության սինդրոմ   • Զարկերակային հիպերտենզիա   • Ալերգիաներ(սննդային,դեղորայքային, տոքսիկ)   • Երիկամային մի շարք հիվանդություններ   • Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ
Կոսմետոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում մատուցվում են կոսմետոլոգիական ծառայություններ բարձրակարգ նյութերով, փորձառու մասնագետի կողմից: Կատարվում են այն բոլոր պրոցեդուրաները, որոնք նպաստում են դեմքի մաշկի որակի բարելավմանը, թերությունների վերացմանը: Կատարվում են նաև մարմնի էսթետիկ խնամք:Մատուցվում են մաշկաբան-կոսմետոլոգի ծառայություններ.   • Պլազմոթերապիա   • Բոտուլինոթերապիա   • Մեզոթերապիա   • Բիոռեվիտալիզացիա
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
Դալիմեդ ԲԿ-ում մազահեռացումը կատարվում է ալեքսանդրիտային մազահեռացման DEKA Motus AX իտալական սարքավորման միջոցով: Ալեքսանդրիտ լազերը իր հատկությունների շնորհիվ լիովին ապացուցել է մազահեռացման իր բացարձակ արդյունավետությունը: MOTUS AX սարքում ներդրված տեխնոլոգիաները թույլ են տալիս արդյունավետ կերպով աշխատել մաշկի և մազի ցանկացած ֆոտոտիպի, այդ թվում նաև բաց գույն ունեցող մազերի հետ:Իրականում, ոչ մի այլ տեսակի լազերային սարք ի վիճակի չէ համատեղել լազերային էներգիայի արդյունավետ կլանումը մելանինի միջոցով` 755 նմ ալիքի երկարության վրա, բարձր գագաթնակետային հզորությունը (ավելի քան 6000 ՎՏ) և իմպուլսի կարճ տևողություն ընտրելու ունակությունը (մինչև 2 us):Moveo տեխնոլոգիան թույլ է տալիս հեռացնել անցանկալի մազերը նոր մեթոդով, որն ավելի պարզ, արագ, անվտանգ, արդյունավետ,անցավ է և հարմար մուգ մաշկի ֆոտոտիպերի համար ևս:Քանի որ մազածածկույթն ունի աճման փուլեր, ուստի մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճման փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30 %-ը:Այդ է պատճառը, որ մեկ այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, ըստ այդմ էլ տարբեր է նաև մազահեռացմանն անհրաժեշտ այցերի քանակը:Ցանկալի արդյունքի հասնելու համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում քիչ ավելի`կապված մազերի աճման փուլերի հետ:
Լաբորատոր ախտորոշում
Դալիմեդ բժշկական կենտրոնի լաբորատորիան հագեցած է ոլորտի առաջատար ընկերությունների կողմից արտադրված սարքավորումներով և վերլուծիչներով`   • Sysmex XN-330   • Roche Cobas e411   • Roche Cobasc111   • Roche 9180 Electrolyte Analyzer   • Stago StartMax   • Roche Urisys 1100   • Nikon Type 104c
Check up
Անցե՛ք գինեկոլոգիական համալիր հետազոտություն առողջական խնդիրները բացառելու համար

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել